Տպել

Նորություններ

"Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի" շրջանակներում

11.01.2012

Դեկտեմբերի 29-ին  Արարատի  Օրհուս  կենտրոնում  ԳԱՄԿ-ի  նախաձեռնությամբ  "Համայնքների  գյուղատնտեսական   ռեսուրսների  կառավարման  և  մրցունակության  ծրագրի"  շրջանակներում  "Գյուղատնտեսական  խորհրդատվական  ծառայությունները  որպես   գիտելիքի  տրամադրման  արդյունավետ  եղանակ"  թեմայով  տեղի  ունեցավ  ուսուցողական  դասընթաց:            
  Դասընթացին  մասնակցում  էին  գիտությունների թեկնածուներ,  դոկտոր  պրոֆեսորներ,  ինչպես  նաև  Արարատի  ԳԱՄԿ-ի  աշխատակիցները,  գյուղատնտեսներ   և  այլ  շահագրգիռ  անձինք:           
  Դասընթացը  արդիական  էր,  քանի  որ  վերջին  մի  քանի  տարիների  ընթացքում ՀՀ-ում  մեծ  տարածում  են  ստացել  գյուղատնտեսական  կենդանիների  արյան  մակաբուծային  հիվանդությունները,  ինֆեկցիոն  հիվանդությունների  տարածումը,  գյուղատնտեսական  ոլորտում  թունաքիմիկատների  լայնորեն  կիրառումը:
  Ինֆեկցիոն  հիվանդություններից  առանձնահատուկ  նշվեց  բրուցելոզ  ինֆեկցիոն  հիվանդությունը:  Այն  հայտնի  է  որպես  Մալթիան  միջերկրական  տենդ,  որը   հայտնաբերել  է  անգլիացի    բժիշկ  Բրյուսը:  Այժմ  այն   լայն  տարածում  ունի  ամբողջ  աշխարհում`  պատճառելով  զգալի  տնտեսական  վնասներ:  Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։
 Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։ Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բրուցելոզի հարուցիչները բրուցելներն են, որոնք միջավայր են ընկնում հիվանդ կենդանիներից: Բրուցելոզի հարուցիչները կարոդ են թափանցել մարդու օրգանիզմ վերին շնչուղիներով՝ փոշու հատիկների հետ կամ վնասված մաշկի միջոցով։ Հաճախ հիվանդանում են կթվորուհիները, հորթապահները, հովիվները, անասնաբուժական աշխատողները:
   Կենսաբանական  գիտությունների  թեկնածու   Ա. Գրիգորյանը լայն  քննարկում  ծավալեց    թունաքիմիկատների  անվտանգ   օգտագործման  վերաբերյալ: Նշեց,  որ  բույսերի  պաշտպանությունում հիմնականում  կիրառվում  է  պայքարի  քիմիական  մեթոդը  պեստիցիդների  կիրառմամբ:  Հայտնի  է,  որ  պեստիցիդները  կարող  են  արդյունավետ  լինել  միայն  այն  դեպքում,  երբ  օգտագործվում  են  անհրաժեշտ  դեպքում,  անհրաժեշտ  քանակով,  այնտեղ,  ուր  հարկն  է:  
  Եզրափակելով  կարելի  ասել,  որ  առայժմ  առանց  քիմիական  մեթոդի  կիրառման  հնարավոր  չէ  բարձր  և  որակով  բերք  ստանալ,  սակայն  պեստիցիդների  օգտագործումը  պետք  է  հիմնավորված  լինի:   
   Դասընթացը  նպատակային  էր  և  ուղղված  էր  ծանոթանալու  վնասակար  օրգանիզմների  կենսակերպին,  զարգացման  առանձնահատկություններին  և  ամենախոցելի  փուլերում          դրանց  զարգացումը  կանխելու  միջոցներին:
  Դասընթացի  վերջում  ներկաները    "Համայնքների  գյուղատնտեսական   ռեսուրսների  կառավարման  և  մրցունակության  ծրագրի"  շրջանակներում  իրականացված "Գյուղատնտեսական  խորհրդատվական  ծառայությունները  որպես   գիտելիքի  տրամադրման  արդյունավետ  եղանակ"  թեմայով    դասընթացին  մասնակիցները  ստացան   վկայագրեր:
                 
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող`  
Հռիփսիմե Սարգսյան                       
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-07-29 16:20:03